Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2006, 618 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

«Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ղարայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ», «Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերը` «Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական» և «Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ - վարչության պետի տեղակալ» բառերը` «Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ՀՀ հեռահաղորդակցության գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման բաժնի պետ» բառերով։

Արխիվ

2024

2023