27 Փետրվարի 2017, 181 - Ա
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի՝ 2017 թվականի փետրվարի 21-23-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը՝ բացառությամբ 2017 թվականի փետրվարի 23-ի օրապահիկի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: