Վարչապետի որոշումներ

27 Փետրվարի 2017, 180 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 519-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 682-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
բ. «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով: