24 Փետրվարի 2017, 172 - Ա
ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2017 թվականի փետրվարի 28-ից մարտի 2-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «ՈՒԵՖԱ ԳՐՈՈՒ-2020» ծրագրի շրջանակներում կայանալիք «Արևելյան Եվրոպայի երկրներում մասսայական մասնակցությունը սպորտում» խորագրով գագաթնաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: