Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 138 - Ա

ՎԱՆԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանին 2017 թվականի մարտի 27-29-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ պետությունների կողմից ներկայացված ազգային հաշվետվությունների դիտարկման 7-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Վանիկ Ներսեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վանիկ Ներսեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: