Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 142 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ, ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱՅԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2017 թվականի ապրիլին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Ռումինիայի, Խորվաթիայի Հանրապետության, Բոսնիա և Հերցոգովինայի, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության, Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 9,885.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության: