Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 137 - Ա

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին 2017 թվականի փետրվարի 16-ին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), իսկ 2017 թվականի փետրվարի 16-17-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), համապատասխանաբար՝ Փարիզում միջազգային բազմավեկտորային ներդրումային ֆոնդի և Մոսկվայում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար անձնակազմերի հետ համագործակցության ծրագրերը քննարկելու համար:
2. Ալեքսանդր Խաչատուրյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն: