Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2017, 128 - Ա

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ԳԱԲՈՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության ֆարմակոպեական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն Տիգրան Դավթյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի տնօրենի տեղակալ Լևոն Մելիքյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում գրանցվող դեղերի բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Գաբոյանի՝ 2017 թվականի փետրվարի 1-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Տիգրան Դավթյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: