Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2017, 115 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝
1) սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման,
2) հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման,
3) սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման,
4) դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման,
5) սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:
 

Հավելված