7 Փետրվարի 2017, 104 - Ա
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին 2017 թվականի մարտի 9-11-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ համատեղ աշխատանքը և հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Ալթունյանի` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: