Վարչապետի որոշումներ

1 Փետրվարի 2017, 80 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոլդովայի Հանրապետության դատախազության կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև «Ժամանակակից դատախազության զարգացման հեռանկարներ. Դատախազների անկախության և մասնագիտացման ապահովում» թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի` 2017 թվականի հունվարի 26-28-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Մելքոնյանի՝ Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: