Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2006, 920 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև կնքված «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N 3920 AM, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N 4178 AM վարկային, «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N TF 053436, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N TF 056629 դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային այլ ծրագրերի իրականացման կառավարումն է»,

26-րդ կետում «10 անդամ» բառերը փոխարինել «11 անդամ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված խորհրդի անհատական կազմը «Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ» տողից հետո լրացնել «Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ» բառերով:

Արխիվ

2024

2023