Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2017, 57 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների 7-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2017 թվականի հունվարի 18-ին Եվրոպական Միության պատվիրակության (14 անձ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի և հանդիպման հետ կապված այլ ծախսերը՝ 420.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: