Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2017, 55 - Ա

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին 2017 թվականի հունվարի 22-29-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության կողմից հայկական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Մեխակ Ապրեսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մեխակ Ապրեսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: