19 Հունվարի 2017, 31 - Ա
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին 2017 թվականի հունվարի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ուլյանովսկ)՝ Սիմբիրսկի երկրամասի օրվա և Ուլյանովսկի մարզի կազմավորման 74-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովսեփ Սիմոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (Ուլյանովսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: