13 Հունվարի 2017, 23 - Ա
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին 2017 թվականի հունվարի 16-20-ը գործուղել Իսրայելի Պետություն (Երուսաղեմ)՝ հայ-իսրայելական բարեկամությանը նվիրված համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը քննարկելու համար:
2. Ալեքսանդր Խաչատուրյանի` Իսրայելի Պետություն (Երուսաղեմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։