Վարչապետի որոշումներ

11 Հունվարի 2017, 20 - Ա

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2017 թվականի հունվարի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. Ձեռքբերումներ և ապագա հեռանկարներ» խորագրով հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արփինե Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: