9 Հունվարի 2017, 1 - Ա
ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2017 թվականի հունվարի 9-20-ը ներառյալ։
2. Հովիկ Աբովյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի վրա: