Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1260 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:».
2) N 1 հավելվածի 13-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից երկուսը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդականը, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմերից, «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար): «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենի ներկայությունը նպատակահարմար է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման գործունեությանը:».
4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հավելված