Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1257 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ստեղծել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:
3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար, ստեղծել աշխատանքային խումբ՝ դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:
4. Հանձնարարել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմիններին և առաջարկել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին 10-օրյա ժամկետում տրամադրել ներկայացուցիչների անունները:


Հավելված