Վարչապետի որոշումներ

21 Դեկտեմբերի 2016, 1239 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2016 թվականի նոյեմբերի 9-10-ը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի դեկտեմբերի 20-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սուրեն Կարայանինը և Վահագն Լալայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ալեքսանդր Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Եգանյանի և Կարէն Մկրտիչեանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը համապատասխանաբար կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված