Վարչապետի որոշումներ

21 Դեկտեմբերի 2016, 1238 - Ա

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Շվեյցարիայի պոտենցիալ ներդրողների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական Էրիկ Գրիգորյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ Երևան-Մոսկվա-Ժնև ճանապարհածախսը, որը կատարվել է հրավիրող կողմի հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: