Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2016, 1241 - Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տռնավայի երկրամասի նահանգապետի հետ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 21-22-ը Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: