Վարչապետի որոշումներ

19 Դեկտեմբերի 2016, 1229 - Ա

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ ԵՎ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսատուրքերի վերաբաշխման միասնական սկզբունքի կիրառման հարցի մասին» և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի ակցիզային հարկերի ներդաշնակեցման մասին» համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի ու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական Էրիկ Գրիգորյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը: