16 Դեկտեմբերի 2016, 1214 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 119-րդ կետով՝
1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` բաշխել Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատուի 450 օրինակը, Հայաստանի Հանրապետության լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատուի 270 օրինակն ու Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների համառոտ տեղեկատուի 270 օրինակը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատուի 50 օրինակը, Հայաստանի Հանրապետության լեռնագրական օբյեկտների անվանումների համառոտ տեղեկատուի 30 օրինակն ու Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների համառոտ տեղեկատուի 30 օրինակն ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը: