16 Դեկտեմբերի 2016, 1211 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Մ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերը փոխարինել «Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)» բառերով.
2) «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով: