16 Դեկտեմբերի 2016, 1209 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԻՄՆՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնման ու Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանման խթանման հարցերը համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել՝
1) հաշվետվություն իրանական շուկա հայկական արտադրանքի արտահանման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ.
2) առաջարկություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու վերաբերյալ։