16 Դեկտեմբերի 2016, 1204 - Ա
ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանին 2016 թվականի դեկտեմբերի 21-23-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Հայաստան. Պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման ոլորտում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի հարթակի ստեղծման փորձին ծանոթանալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Նունե Խաչատրյանի և Կարեն Իսախանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստան. Պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի գնումների պլանի 4.5.1-ին կետով հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Իսախանյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: