Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2016, 1190 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) «Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի խորհրդատու (համաձայնությամբ)
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի (համաձայնությամբ)
«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով: