13 Դեկտեմբերի 2016, 1184 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2016 թվականի դեկտեմբերի 3-6-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Աշոտ Մանուկյանինը, Էմիլ Տարասյանինը, Արա Սիմոնյանինը, Հայկ Խաչատրյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Արմեն Այվազյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Արտյոմ Մխիթարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Գրիգոր Առաքելյանինը և Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են.
1) Դանիել Ազատյանինը և Սոս Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Անդրանիկ Ալեքսանյանինը, Արթուր Բաղդասարյանինը, Լևոն Աղեկյանինը և Գրիգոր Վարդիկյանինը՝ համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Հայաստանյան ապրանքային բորսայի և «Միջբորսային էլեկտրոնային միության»» միջոցների հաշվին:
3.Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: