12 Դեկտեմբերի 2016, 1176 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ վարվող բանակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու նպատակով՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Տաթևիկ Դավթյանինը և Տիգրան Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Անդրանիկ Խաչիկյանինը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.
3) Լուսինե Դավթյանինը և Արաքս Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արման Ալոյանի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: