Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2016, 1162 - Ա

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպվող տրանսպորտի գծով նախարարական համաժողովի 3-րդ նիստին, ինչպես նաև դրա շրջանակներում կայանալիք Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդակցության 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-9-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-9-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը: