7 Դեկտեմբերի 2016, 1158 - Ա
ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 2016 թվականի դեկտեմբերի 7-8-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2016 թվականի դեկտեմբերի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) Ռոսատոմ պետական կորպորացիայի նորանշանակ գլխավոր տնօրենի հետ հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետներին և Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանն առնչվող այլ հարցեր քննարկելու համար:
2. Աշոտ Մանուկյանի և Արեգ Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը: