Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2016, 1152 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հ. Աբրահամյան» բառերը փոխարինել «Կ. Կարապետյան» բառերով.
2) «Ա. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար» բառերով.
3) «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մելքոնյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
4) «Գ. Պողոսյան - «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)` 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Ս. Գրիգորյան - «ՓՄՁ համագործակցության ասոցացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)՝ 5 տարի ժամկետով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: