Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2016, 1144 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից կոմիտեին ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի նոյեմբերի 22-25-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արտակ Ասատրյանինը, Աննա Գևորգյանինը, Վարուժան Ղահրամանյանինը, Կարեն Բիշարյանինը, Լիլիթ Թևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարինե Սուջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Անդրանիկ Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2016 թվականի բյուջետային հատկացումներում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023