30 Նոյեմբերի 2016, 1133 - Ա
ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2016 թվականի նոյեմբերի 22-25-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Յիվու)՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շրջանակներում իրավական համագործակցության խթանում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վիգեն Քոչարյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Յիվու) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Յիվու) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: