1 Դեկտեմբերի 2016, 1136 - Ա
ԱՐԹՈՒՐ ՉԱԽՈՅԱՆԻ, ԼՈՒԻԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. «Անօրինական միգրացիայի կազմակերպման և մարդկանց առևտրի փաստի առթիվ հարուցված քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության փորձի փոխանակում» թեմայով սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության ավագ դատախազ Լուիզա Մանուկյանի ու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մարատ Հակոբյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 23-25-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Չախոյանի, Լուիզա Մանուկյանի և Մարատ Հակոբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման գիշերավարձի ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին: