Վարչապետի որոշումներ

25 Նոյեմբերի 2016, 1114 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդի 111-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 17-20-ը Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Անանյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: