28 Նոյեմբերի 2016, 1119 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավել-վածի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «502 2 -» թվերը փոխարինել «427 3 -» թվերով.
2) «նախարարության աշխատակազմ» տողում «145 2 -» թվերը փոխարինել «145 3 -» թվերով.
3) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «129 2 -» թվերը փոխարինել «129 3 -» թվերով.
4) հանել «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ՝ 75 2 -» և «այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներ 75 2 -» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։