23 Նոյեմբերի 2016, 1096 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 34-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 29-ի «Հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 34-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը Հայ-վիետնամական բառերից առաջ լրացնել «Առևտրատնտեսական համագործակցության հարցերով» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
3) որոշման 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին՝» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի օգնական Տիգրան Խալիկյանին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին՝» բառերով: