Վարչապետի որոշումներ

25 Նոյեմբերի 2016, 1106 - Ա

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱՐՈՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության Հայաստան-Վրաստան ծրագրի համատեղ որոշումներ ընդունող հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության անդրսահմանային տարածքային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանի՝ 2016 թվականի նոյեմբերի 24-25-ը Վրաստան (Ռուսթավի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: