Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2006, 747 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներին հասարակություն ինտեգրմանն ուղղված և նրանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

Արխիվ

2024

2023