Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2016, 1098 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 528-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
բ. «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով.
2) 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «Շ. Քոչարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով: