23 Նոյեմբերի 2016, 1095 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 511-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 382-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով.
բ. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
գ. «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերը,
դ. «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով,
ե. «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը հանել,
զ. «Զարգացման հայկական գործակալություն ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով,
է. «ՀայՌուսգազարդ» բառերը փոխարինել «Գազպրոմ Արմենիա» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին» բառերով: