23 Նոյեմբերի 2016, 1089 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 608-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսատնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 514-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով,
բ. «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով,
գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով.
2) 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վարդան Արամյանին» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «Կարեն Նազարյանին» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին» բառերով: