Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2016, 1086 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 23-27-ը Ճապոնիա (Տոկիո) գործուղել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցներով:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: