23 Նոյեմբերի 2016, 1091 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 527-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1075-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով,
բ. «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
գ. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով,
դ. «ՀայՌուսգազարդ» բառերը փոխարինել «Գազպրոմ Արմենիա» բառերով.
2) 2-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին`» բառերը փոխարինել «Ռոբերտ Հարությունյանին՝» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «էներգետիկայի» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով: