Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2016, 1063 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2016 թվականի հոկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև նիստի կազմակերպման, անցկացման և արարողակարգային այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: