Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2016, 1061 - Ա

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՔԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին 2016 թվականի նոյեմբերի 14-16-ը գործուղել Քատարի Պետություն (Դոհա)՝ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացայի 21-րդ գլխավոր գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հրաչյա Ռոստոմյանի` Քատարի Պետություն (Դոհա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: