11 Նոյեմբերի 2016, 1057 - Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ Գարեգին Մանուկյանին 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 59-րդ վերաբացված նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Գարեգին Մանուկյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր